Էկումենիկ հավաք Լիոնում
Սեպտեմբերի 10-12-ը Ֆրանսիայի Լիոն քաղաքում տեղի ունեցավ «Ապագա Կոնֆերանսը 2009 թվականին» խորագիրը կրող Էկումենիկ հավաք` նախաձեռնությամբ Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի:
Հավաքին մասնակցում էին ավելի քան հարյուր աշխարհիկ եւ հոգեւորական ներկայացուցիչներ Եվրոպական Եկեղեցիներից, Եվրոպայում գործող ուղղափառ եւ բողոքական երիտասարադական կազմակերպություններից, էկումենիկ ինստիտուտներից: Հավաքին հրավիրվել էին նաեւ սոցիոլոգներ, լրագրողներ եւ քաղաքագետներ:
2009 թվականի հուլիսին Լիոն քաղաքում կայանալիք Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի 13–րդ համագումարից առաջ հրավիրված այս հավաքի ընթացքում մասնակիցները անդրադարձան Եվորպական Եկեղեցիների Կոնֆերանսի անցած 49 տարիների գործունեությանը, ժանամանակակից մարտահրավերների լույսի ներքո նրա հրամայականներին: Տեղի ունեցան արդյունավետ քննարկումներ Կոնֆերանսի ապագա գործունեության, Եկեղեցիների համագործակցությանը ծառայելու նրա կարեւոր առաքելության վերաբերյալ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավաքին մասնակցեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը եւ իրավաբանական եւ փիլիսոփայական գիտությունների դոկտ. Թոմ Սամվելյանը: