Էկումենիկ աղոթք Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում
Սեպտեմբերի 27-ին` ժամը 1700-ին, Երեւանի սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում տեղի կունենա Էկումենիկ աղոթքի արարողություն` բարձր նախագահությամբ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի:
Էկումենիկ արարողությանը կմասնակցեն ավելի քան 25 ներկայացուցիչներ Արեւելյան Ուղղափառ, Օրթոդոքս, Կաթոլիկ, Անգլիկան եւ այլ քրիստոնեական Եկեղեցիներից ու հարանվանություններից, Էկումենիկ եւ միջկրոնական կազմակերպություններից, ինչպես նաեւ պետական պաշտոնյաներ եւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Սիրով հրավիրում ենք հավատացյալ հայորդիներին` իրենց մասնակցությունը բերելու աղոթքի արարողությանը: