Էկումենիկ Պաշտոնյանների Հավաք ԵՀԽ-ի Բոսեի Դպրոցում
Սույն թվականի մայիսի 3-6-ը ԵՀԽ-ի Բոսեի Էկումենիկ դպրոցում տեղի ունեցավ էկումենիկ պաշտոնյաների հավաք, որին մասնակցում էին շուրջ 60 ներկայացուցիչներ աշխարհի տարբեր երկրներից ու Եկեղեցիներից: Հավաքի ընթացքում մասնակիցները ծանոթացան ԵՀԽ-ի ընթացիկ գործունեությանը եւ առաջիկա հրամայականներին: Լսվեցին զեկույցներ 2011թ. Ջամայկայի խաղաղասիրական հավաքի, 2013թ. Բուսանում (Հարավային Կորեա) կայանալիք ԵՀԽ 11-րդ Ասամբլեայի մասին. իրենց գործունեությունը ներկայացրեցին ԵՀԽ-ի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի անդամները:
Ժողովականների հետ հանդիպեց եւ իր գործունեությունը ներկայացրեց նաեւ ԵՀԽ-ի գլխավոր քարտուղար Վերապատվելի Դոկտոր Օլավ Թվեյթը, որն իր խոսքում կարեւորեց էկումենիկ պաշտոնյաների գործունեությունը, ԵՀԽ-ի եւ անդամ Եկեղեցիների միջեւ եղած կապը, իսկ համագործակցությունը սերտացնելու գործում նշեց նաեւ այն հրամայականները, որոնք ունի ԵՀԽ-ն` որպես էկումենիկ գլոբալ կառույց:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում էր Միջեկեղեցական Հարաբերությունների գրասենյակի տնօրեն Գերաշնորհ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:
Միջեկեղեցական հարաբերությունների բաժին