Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանը եւ Ընծայարանը հայտարարում է 2008-2009 ուսումնական տարվա
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարան եւ Ընծայարան կարող են ընդունվել ՀՀ եւ արտասահմանյան երկրների քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի) կրթություն եւ զավակն են Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու եւ որոնք հաջողությամբ կհանձնեն քննությունները հետեւյալ առարկաներից.
ա) Հայոց լեզու (գրավոր, հարցարան)
բ) Հայ գրականություն (բանավոր)
գ) Հայ ժողովրդի պատմություն (բանավոր)
դ) Երաժշտություն (ձայնային տվյալների ստուգում)
ե) Մաթեմատիկա
Դիմումները տրվելու են Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսչի անունով` նեկայացնելով ներքոհիշյալ փաստաթղթերը.
ա) Դիմում
բ) Ինքնակենսագրություն
գ) Միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթության վկայական
դ) Բնութագիր
ե) Տեղեկանք բնակավայրից
զ) Տեղեկանք առողջության մասին (086 ձեւ)
է) Տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի քահանայից
ը) Երկու լուսանկար 3 x 4 չափի
թ) Զինվորական հաշվառման գրքույկ
ժ) Անձնագրի պատճեն
Փաստաթղթերը ներկայացնել անձամբ Գեւորգյան ճեմարանի քարտուղարություն:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրերից, հունիսի 15-ից մինչեւ հուլիսի 30-ը, ժամը 1000-1500-ը:
Քնությունները` օգոստոսի 4-ից:
Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի եւ Ընծայարանի տեսչություն