«Երկխոսություն քաղաքակրթությունների միջեւ» միջազգային կոնֆերանսի երրորդ հանդիպումը
Սույն թվականի հոկտեմբերի 5-9-ը Հռոդոսում` Հունաստան, տեղի կունենա «Երկխոսություն քաղաքակրթությունների միջեւ» միջազգային կոնֆերանսի երրորդ հանդիպումը` «Ժամանակակից աշխարհի մարտահրավերները եւ կրոնը» թեմայով:
Միջազգային այս հանդիպումներին, որոնք իրականացվում են Ս. Անդրեաս առաքյալի անվան Ռուս Ուղղափառ կենտրոնի եւ հունական կազմակերպությունների նախաձեռնությամբ, անդրադառնում են ժամանակակից աշխարհում առաջացած մարտահրավերներին ու կրոնների ստանձնած դերին:
Կոնֆերանսին մասնակցում են ինչպես հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, այնպես էլ հոգեւորականներ:
Հայ Առաքելական Եկեղեցուց` Մայր Աթոռ Ս. Էջմիածնից, այս ժողովին կմասնակցի Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Աթենքի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի ուսանող Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Քարամյանը: