«Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթ

«Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթ


     Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ու Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ հանրակրթական դպրոցների 5-12-րդ դասարանների աշակերտների շրջանում անցկացրել է Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված «Երաշտ և բողբոջ» համապետական ֆոտոմրցույթ:
     Դեկտեմբերի 19-ին` ժամը 13.00-ին, Երևանի Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիներին կից սրահում (Սայաթ Նովա – Աբովյան փողոցների խաչմերուկ) տեղի կունենա «Երաշտ և բողբոջ» ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության արարողությունը, որին ներկա կլինեն ՀՀ Կրթության և Գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ և ՔԴԿ համագործակից կառույցների ներկայացուցիչներ:
     Միջոցառմանը մրցանակների կարժանանան 3 լավագույն լուսանկարների հեղինակները՝ «Լավագույն մտահղացում», «Լավագույն աշխատանք», «Հատուկ մրցանակ» անվանակարգերում, ինչպես նաև լավագույն մասնակցության համար 14 լուսանկարների հեղինակներ: