Եվրոպական խորհրդարանի պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի պատգամավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Եվրոպական խորհրդարանի պահպանողականների  ու ռեֆորմիստների խմբի պատգամավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին  30.04.2013
Եվրոպական խորհրդարանի պահպանողականների ու ռեֆորմիստների խմբի պատգամավորների այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին

     Ապրիլի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորների պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի:
     Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորեց նման այցելությունները, որոնք նպաստում են ԵԽ-Հայաստան կապերի ամրապնդմանը: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց պատգամավորներին այն ջանքերի համար, որ ներդրվում են Հայաստանի եվրոինտեգրման ճանապարհին:
     Վեհափառ Հայրապետը նաև պատասխանեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում  առնչվում էին Հայ Եկեղեցու հարաբերություններին Քույր Եկեղեցիների հետ, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հոգևոր առաջնորդների ջանքերին և հասարակության կյանքում կրոնի և հոգևոր արժեքների դերակատարությանը: