Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակության այցը Մայր Աթոռ

Նոյեմբերի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Եվրոպական ժողովրդական կուսակցության պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի:
Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց Հայաստանի կուսակցությունների` ԵԺԿ-ին անդամագրվելու գործընթացի սկզբնավորման առիթով: Նորին Սրբությունը նշեց, որ քրիստոնեական հավատի և բարոյականության վրա խարսխված մեր և եվրոպական արժեքների նույնությունն ավելի դյուրին պիտի դարձնի Հայաստանի կուսակցությունների և ԵԺԿ-ի միջև նախանշվող համագործակցության իրականացումը:
Ապա ԵԺԿ փոխնախագահ Եվրախորհրդարանի պատգամավոր Քորիան Ուորթման-Կուլը պատվիրակության անդամների անունից շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` անդրադառնալով պատվիրակության փաստահավաք առաքելությանը: Իր խոսքում նա կարևորությամբ ընդգծեց նաև, որ քրիստոնեական արժեքները ԵԺԿ-ի հիմքն եմ կազմում:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատմական առաքելությանը, եկեղեցական կյանքի ներկայիս վերակազմակերպման աշխատանքներին, ինչպես նաև միջեկեղեցական հարաբերություններին և միջկրոնական երկխոսության մեջ Հայ Եկեղեցու մասնակցությանը: