«Եվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային» խորհրդաժողով Վիեննայում
Դեկտեմբերի 17-18-ին Վիեննայում գումարվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի եւ Եվրոպայում միգրանտների գծով եկեղեցիների հանձնախմբի կողմից կազմակերպված «Եվրոպական եկեղեցիների պատասխանը միգրացիային 2010. ձեռքբերումներ, մարտահրավերներ եւ ապագայի հեռանկարներ» վերնագրով խորհրդաժողով, որին մասնակցում էին ներկայացուցիչներ Եվրոպայի ավելի քան 20 երկրներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ժողովին ներկայացնում էր Տ. Պարույր քահանա Ավետիսյանը:
Համաժողովին ներկայացվեցին զեկուցումներ եւ ծավալվեցին քննարկումներ Եվրոպայում ապաստանած գաղթականների խնդիրների, իրավունքների պաշտպանության, հասարակության մեջ ինտեգրման, ազգայնամոլության եւ խտրականության դադարեցման վերաբերյալ: Ժողովում ընդունվեց բանաձեւ, որով կոչ ուղղվեց Եվրոպային` պաշտպանելու գաղթականների մարդու իրավունքները եւ դատապարտելու նրանց նկատմամբ ազգայնամոլության հողի վրա դրսեւորվող խտրականությունը եւ բռնությունները: