Եվրոպական Քրիստոնեական Բնապահպանական ցանցի 6-րդ համագումարը Շվեդիայում

Սույն թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը Շվեդիայի Ֆլամսլաթ քաղաքում տեղի կունենա Եվրոպական Քրիստոնեական Բնապահպանական ցանցի 6-րդ համագումարը:

Այդ համագումարին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիաքր եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Հայ Առաքելական Եկեղեցին ներկայացնելու է Սեւանի Վազգենյան դպրանոցի տեսուչ հոգեշնորհ Տ. Մկրտիչ վրդ. Պռոշյանը:

Համագումարը կրում է «Ապրել էներգիայի նոր դարաշրջանում» խորագիրը` եւ հիմնականում անդրադառնալու է բնապահպանության հետ կապված խնդիրներին` դրանք քննելով արագորեն փոփոխվող համատեքստում, աշխարհի ու եկեղեցիների զարգացման գործընթացքում եւ խրախուսելով համագործակցություն եկեղեցիների եւ պետությունների միջեւ: