Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախումբի ժողով Պրահայում

Ապրիլի 10-13-ը« Չեխիայի Եկեղեցիների հրավերով Պրահայում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի տարեկան հանդիպումը:

Հայ Առաքելական Եկեղեցուց ժողովին մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ եւ «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամ Տ© Հովակիմ վարդապետ Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում քննվեցին եւ հաստատվեցին հանձնախմբի առաջիկա տարվա աշխատանքային ծրագրերը` եվրոպական ինտեգրման« տարածաշրջանային անվտանգության« կրոնի հասարակական դերակատարության« մարդու իրավունքների պաշտպանության« միջկրոնական երկխոսության« շրջակա միջավայրի պաշտպանության« կլիմայի փոփոխության« բիոէթիկայի արդիական թեմաներով:

Անդրադարձ կատարվեց 2009 թվականի հուլիսին Լիոնում կայանալիք Եվրոպական Եկեղեցիների կոնֆերանսի 13-րդ համագումարի աշխատանքներին եւ Եվրախորհրդարանի կողմից անցկացվող Միջմշակութային երկխոսության թեմաներին եւ նույն թեմայով առաջիկայում հրապարակվելիք «Սպիտակ թուղթ» փաստաթղթի վերաբերյալ Եկեղեցիների հղած պատասխաններին:

Ժողովի ընթացքում հանդիպում տեղի ունեցավ Չեխիայի Էկումենիկ խորհրդի եւ Չեխական Եկեղեցիների ներկայացուցիչների հետ« որին մասնակցում էր նաեւ Հունգարիայում« Չեխիայում եւ Սլովենիայում Հայոց հոգեւոր հովիվ Տ© Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, ով հանուն տեղի Հայ համայնքի Հայր Սուրբը ողջունեց ներկաներին եւ մասնակիցների հետ զրույցի ընթացքում ներկայացրեց իր գործունեությունը եւ հովվության երիտասարդական ծրագրերը: