Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի քարտուղարների հանդիպումը Լյուվենում
Հոկտեմբերի 20-22-ը Լյուվենում տեղի ունեցավ ԵԵԿ-ի անդամ Եկեղեցիների «Եկեղեցի եւ հասարակություն» քարտուղարների հանդիպումը: Հանդիպման ընթացքում ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրներում տեղի գտնող Եկեղեցի-հասարակության խնդիրներին եւ առկա զարգացումներին:
Անդրադարձան «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի 2009-2015 թթ. գործունեության հրամայականներին: Հոկտեմբերի 21-ին մասնակիցները այցելեցին Բրյուսել, հանդիպումներ ունեցան եվրոպական ինստիտուտների ներկայացուցիչների հետ` քննարկումներ ունենալով «Կրոնի դերը հասարակական կյանքում» թեմայի շուրջ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցեց Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Տ. Հովակիմ վրդ. Մանուկյանը: