Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ Հասարակություն» նորընտիր հանձնախմբի անդրանիկ հանդիպումը
Մայիս 28-ից հունիսի 1-ը Ֆրանսիայի Հանգենյու քաղաքում տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ Հասարակություն» նորընտիր հանձնախմբի անդրանիկ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննության առան հանձնախմբի 2010-2013 աշխատանքային ծրագիրը, հաստատեցին հանձնախմբի 2011 թ. աշխատանքային հրամայականները:
Անդրադարձ կատարվեց այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են Եվրամիության եւ եվրոպական ինստիտուտների միջեւ ընթացող երկխոսության հարցերին, համաշխարհայնացման մարտահրավերներին եւ Եվրամիության 2020 ծրագրերին: Խոսվեց Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսից ներս տեղի ունեցող զարգացումների եւ վերակազմավորման գործընթացի մասին:
Մասնակիցներն այցելեցին նաեւ Եվրախորհրդարան, հանդիպեցին Եվրախորհրդի Միջմշակութային երկխոսության, կրթության եւ երիտասարդության հարցերով պատասխանատու տիկին Բաթաինի Դրագոնիի հետ, այցելեցին Մարդու Իրավունքների Եվրոպական դատարան, ուր հանդիպեցին Յուրիս Ռուդեֆիսկիսի եւ Ալֆոնսո եւ դե Սալասի հետ:
Հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ներկայացնում էր «Եկեղեցի եւ Հասարակություն» հանձնախմբի անդամ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը: