Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղարի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Օգոստոսի 24-31-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին պաշտոնական այցով կժամանի Եվրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի Գլխավոր քարտուղար Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի ընթացքում Քոլին Վիլյամսի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայաստանի նշանավոր պատմական սրբավայրեր եւ թեմեր, Ծիծեռնակաբերդ, կհյուրընկալվի Գեւորգյան Հոգեւոր ճեմարանում եւ Վազգենյան Հոգեւոր դպրանոցում, հանդիպումներ կունենա Հայաստանում գործող էկումենիկ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի եւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: