Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի Եկեղեցի եւ հասարակություն հանձնախմբի քարտուղարների ամենամյա հանդիպում Մեխելենում
Ս/թ նոյեմբերի 17 -ից-19-ը Մեխելենում (Բելգիա) տեղի ունեցավ Եվրոպական Եկեղեցիների Խորհրդի Եկեղեցի եւ հասարակություն հանձնախմբի քարտուղարների ամենամյա հանդիպումը:
Հանդիպման նպատակն էր 2009 թվականի հուլիս 15-21-ը Լիոնում կայացած Եվրոպական Եկեղեցիների 13-րդ ասամբլեայի արդյունքների քննարկումը, ԵԵԿ Եկեղեցի եւ Հասարակություն հանձնախմբի 2010-2013 թթ. աշխատանքային ծրագրի մշակման համար Եկեղեցիների տեսակետները լսելը, Եկեղեցի եւ հասարակություն հանձնախմբի եւ նրա անդամ եկեղեցիների միջեւ համագործակության առավել արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս Ժողովին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի փոխդիվանապետ, Եկեղեցի եւ պետություն հարաբերությունների գրասենյակի պատասխանատու հոգեշնորհ Տեր Մեսրոպ աբղ. Պարսամյանը: