Եվրախորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը Ստրասբուրգում

Հունիսի 29-30-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի է ունեցել Եվրախորհրդի Միջմշակութային երկխոսության կրոնական հարթության հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2 հիմնական հարցեր հետեւյալ թեմաներով` «Միջմշակութային դաստիարակության պատասխանատվության եւ միջմշակութային գործունեության կրոնական եւ ոչ կրոնական համոզմունքները», «Կրոնական գործունեության եւ ոչ կրոնական համոզմունքների ընկալման ձեւերը, դրանց հիմքն ու ազդեցությունը քաղաքացու վրա»:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վերոհիշյալ հանդիպմանը մասնակցել է հոգեշնորհ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը: