Եպիսկոպոսական ուխտի Ս. Պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Օգոստոսի 26-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Միածնաէջ Սուրբ Խորանի վրա, իր ուխտի Ս. Պատարագը մատուցեց ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդ նորաօծ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Սրբազան արարողության ընթացքում Վրթանես Սրբազանը հավուր պատշաճի քարոզ խոսեց` հորդորելով ներկաներին հավատարիմ լինել Հիսուս Քրիստոսի սիրո վարդապետությանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Նօրաօծ Սրբազան Հայրը նաեւ իր որդիական երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին` վստահության եւ եպիսկոպոսության պատասխանատու աստիճանին արժանացնելու համար` խոստանալով, որ ամեն ինչ պիտի անի Մայր Աթոռի շենացման եւ հայոց ազգային բանակի զորացման համար` հայ զինվորի մեջ սերմանելով անսահման սերն առ Հայրենիքն ու Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին:

Ս. Պատարագին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ եւ բազմաթիվ հավատացյալներ: