Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում

Ապրիլի 18-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Եպիսկոպոսության աստիճան կստանան Մայր Աթոռի Վանորեից տեսուչ Տ. Արտակ վարդապետ Տիգրանյանը, Արագածոտնի թեմի Առաջնորդական տեղապահ Տ. Մկրտիչ վարդապետ Պռոշյանը եւ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը:

Պատարագի սկիզբը` ժամը 1030-ին: