Եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում

Օգոստոսի 24-ին` կիրակի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հընթացս Սբ. Պատարագի տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում` ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

Եպիսկոպոսության աստիճան կստանան ՀՀ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Տ. Վրթանես վարդապետ Աբրահամյանը եւ Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսուչ Տ. Սահակ վարդապետ Մաշալյանը:

Պատարագի սկիզբը` ժամը 10.30-ին: