«Եկեղեցու եւ պետության հարաբերությունները արդարադատության եւ կրթության ոլորտներում» խորագրով հանդիպում

Հունվարի 24-30-ը Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի օրհնությամբ Մոսկվայի պատրիարքարանի` ՌԴ Զինված ուժերի եւ արդարադատության նախարարության հետ հարաբերությունների բաժինը կազմակերպել էր «Եկեղեցու եւ պետության հարաբերությունները արդարադատության եւ կրթության ոլորտներում» խորագրով հանդիպումներ:

Ժողովների նպատակն էր հնարավոր ուղիների որոնումը` առավել արդյունավորելու համար երկու կառույցների միջեւ հարաբերությունները հիշյալ ոլորտներում եւ դրանով նպաստելու հասարակության մեջ քրիստոնեական սիրո եւ հանդուրժողականության բարձրացմանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարքի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ սույն ժողովին հանուն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մասնակցել է Մայր Աթոռի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը եւ հանդես եկել «Արդարադատության ոլորտում Եկեղեցու եւ պետության հարաբերությունները Հայաստանում» վերնագրով զեկույցով: