«Եկեղեցիների դիակոնիկ աշխատանքը. նվաճումներ, խնդիրներ, մտահոգություններ»
Մայիսի 18-20-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացավ «Եկեղեցիների դիակոնիկ աշխատանքը. նվաճումներ, խնդիրներ, մտահոգություններ» խորագրով համաժողով` կազմակերպված Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդի (ԵՀԽ) կողմից: Ավելի քան քսան երկրների ներկայացուցիչները քննարկեցին դիակոնիկ աշխատանքի ներկան եւ ապագա հեռանկարները, ԵՀԽ դերը դիակոնիկ ծառայութան հետագա զարգացման և բարելավման գործում, լսվեցին սոցիալական դիակոնիկ ծառայության տարբեր ոլորտներին առընչվող մի շարք ելույթներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայ Առաքելական Եկեղեցին` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ներկայացնում էր Հայաստանյան Բարեգործական Կլոր Սեղան հիմնադրամի տնօրեն պրն. Կարեն Նազարյանը, որը հանդես եկավ «Սոցիալական դիակոնիան Հայ Առաքելական Եկեղեցում» զեկույցով:
Համաժողովի մասնակիցներին ընդունեց Ռումին Ուղղափառ Եկեղեցու պետ
՝ Նորին Սրբություն Դանիել Ա Պատրիարքը: