Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Օլավ Տվեյտի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Սեպտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան է ժամանել Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի նախագահ Օլավ Տվեյտի գլխավորած պատվիրակությունը, որը սեպտեմբերի 21-23-ը հյուրընկալվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:
Սեպտեմբերի 21-ին ԵՀԽ Գլխավոր քարտուղարի պատվիրակությունը Վեհափառ Հայրապետի շքախմբի հետ մասնակցեց Հանրապետության հրապարակում կազմակերպված Հայաստանի Հանրապետության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Այնուհետև պատվիրակությունը ներկա գտնվեց Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին:
Հայաստանում գտնվելու օրերին ԵՀԽ Գլխավոր քարտուղարն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպումներ է ունենալու էկումենիկ կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նախատեսվում է նաև պատվիրակության այցը Գևորգյան Հոգևոր Ճեմարան, Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետ, որտեղ ԵՀԽ Գլխավոր քարտուղարը հանդես կգա դասախոսություններով: