Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ կարգ» հանձնախմբի հերթական նիստը Հունաստանում
Հոկտեմբերի 8-14-ը Հունաստանի Կրետե կղզում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ կարգ» հանձնախմբի հերթական նիստը, որի ընթացքում զեկույցներ կլսվեն «Ավանդություն եւ ավանդություններ», «Բարոյական չափորոշիչները եւ Եկեղեցին», «Էկումենիկ հիշողություներ» աստվածաբանական թեմաների շուրջ: Նախատեսված են նաեւ քննարկումներ երիտասարդ աստվածաբանների մասնակցությամբ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ժողովին մասնակցում է «Հավատք եւ կարգ» հանձնախմբի անդամ, Անգլիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը: «Հավատք եւ կարգ» հանձնախմբի երիտասարդ անդամներից է նաեւ Մայր Աթոռի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը: