Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի ժողովը Կրետեում

Հոկտեմբերի 7-13-ը Հունաստան Կրետե կղզում տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի ժողովը, որի հանդիսավոր բացմանը նախագահում էր Կոստանդնուպոլսի Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս Ա Տիեզերական Պատրիարքը:

Ժողովի ընթացքում քննարկվել են Եկեղեցիներին առնչվող հարցեր:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ այս ժողովին Հայոց Եկեղեցին ներկայացրեցին Անգլիայի հայոց թեմի առաջնորդ, «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի անդամ Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը եւ «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի երիտասարդական թեւի անդամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Շահե աբեղա Անանյանը: