Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ
ԵՀԽ Գործադիր կոմիտեի անդամները կայցելեն Ծիծեռնակաբերդ
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Գործադիր կոմիտեի հնգօրյա նիստի առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնում համախմբված Քրիստոնեական Եկեղեցիների քառասուն ներկայացուցիչները հունիսի 10-ին` ժ. 10:00-ին, կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ուր կկատարվի համատեղ աղոթք Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների համար:
Հուշահամալիրում կհրապարակվի նաև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: