Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողով Պրահայում

Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողով Պրահայում Սեպտեմբերի 21-24-ը Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայում տեղի ունեցավ Եկեղեցիների Եվրոպական խորհրդի Կենտրոնական կոմիտեի ժողով:
Ժողովին քննարկվեցին ԵԵԽ-ի ապագա գլխավոր քարտուղարի ընտրությանը և 2013-ին Բուդապեշտում կայանալիք ԵԵԽ համաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր, ինչպես նաև խորհրդի անդամ Եկեղեցիների ներկայացուցիչներին ներկայացվեց ԵԵԽ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:
ԵԵԽ կենտրոնական կոմիտեի անդամները նաև հադիպում ունեցան Չեխիայի Հանրապետությունում գործող կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվեցին Եվրոպական երկրներում քրիստոնեական եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերները դիմագրավելու ուղղությամբ համատեղ առաքելություն իրականացնելու վերաբերյալ մի շարք խնդիրներ:
ԵԵԽ Կենտրոնական կոմիտեի ժողովին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը: