«Եկեղեցիները երկխոսության Մեջ» հանձնախմբի հանդիպում
Հունիսի 7-10-ը, Շվեցարիայում, Բոսեի Ինստիտուտում, տեղի ունեցավ Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի «Եկեղեցիները երկխոսության Մեջ» (ԵԵՄ) հանձնախմբի հանդիպումը, որին ներկա էին հանձնախմբի նորընտիր անդամները` նշանակված ԵԵԿ-ի Կենտրոնական Կոմիտեի կողմից անցյալ դեկտեմբերին: Հանդիպման ընթացքում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ներկայացնում էր Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
Հանձնախմբի անդամներն անդրադարձան ԵԵՄ-ի աշխատանքի վերաբերյալ ԵԵԿ Կենտրոնական Կոմիտեից եւ Նախագահական Կազմից ստացած որոշումներին, որոնց համաձայն աշխատանքներ կիրականացվեն մինչեւ 2013թ.:
Հանձնախումբն անդրադարձ կատարեց «Եկեղեցու Միությունը» թեմայի հեռանկարներին: Քննարկվեցին նաեւ 2010թ.-ի հուլիսի 7-10 տեղի ունենալիք Եվրոպայի Աստվածաբանական ֆակուլտետների երրորդ խորհրդակցության նախապատրաստման եւ անցկացման հարցեր: