«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով

«Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով

     Հոկտեմբերի 18-19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով գիտաժողով` կազմակերպված նախաձեռնությամբ Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերություններ բաժնի:
     Գիտաժողովին զեկույցներով հանդես կգան Մայր Աթոռի միաբաններ, տարբեր Եկեղեցիների, ՀՀ պետական կառույցների, համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
      Քննարկման նյութ կդառնան Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների ներկայիս մոդելները Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում, կրոնական ազատության բնագավառում միջազգային օրենքներն ու չափորոշիչները, Եկեղեցու դերը հասարակական կյանքում, ինչպես նաև անդրադարձ կկատարվի ժամանակակից մարտահրավերներին:

Միջեկեղեցական հարաբերությունների բաժին՝ (010) 517 167 հեռախոսահամարով: