«Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամների այցը Ծիծեռնակաբերդ
Հունիսի 17-ին Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդ` իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, ուր մասնակից հոգեւ որականներն աղոթք բարձրացրեցին հայ նահատակների հոգիների խաղաղության եւ հանգստության համար: Այնուհետեւ Ցեղասպանության թանգարանի տնօրեն տիար Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ ժողովականները շրջեցին թանգարանում եւ իրենց գրառումները կատարեցին հուշամատյանում:
Կեսօրին ժողովի մասնակիցները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեցին Սբ. Պատարագին, որի ընթացքում նրանց ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի վարիչ Հոգեշնորհ Տ. Հովակիմ վարդապետ Մանուկյանը` փոխանցելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները` անդրադառնալով նաեւ միջեկեղեցական կապերի ամրապնդման անհրաժեշտությանը: Այնուհետեւ «Եկեղեցի եւ հասարակություն» հանձնախմբի անդամ եւ Ռուս Ուղղափառ Եկեղեցին ներկայացնող Հայր Գեորգի Ռյաբիխը ժողովականների անունից շնորհակալություն հայտնեց Հայոց Եկեղեցուն եւ անձամբ Վեհափառ Հայրապետին ջերմ ընդունելության համար` ընդգծելով նման հավաքների կարեւ որությունը: Հայր Գեորգին հատկապես ընդգծեց, որ Մայր Աթոռում գտնված ժամանակ նրանք առիթ ունեցան մոտիկից ծանոթանալու Հայոց Եկեղեցու պատմությանը, ներկայիս վիճակին, ինչպես նաեւ ականատես դարձան հոգեւ որ կյանքի վերածննդին Հայաստանում:
Ս. Պատարագից հետո ժողովականներն այցելեցին Նոր Նորքի հայորդյաց տուն, ուր ներկա գտնվեցին հայորդյաց տան սաների պատրաստած գեղարվեստական միջոցառմանը: