Եկեղեցականների նոր նշանակումներ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանների և նորաօծ քահանաների նշանակումներ:
Հոգեշնորհ Տ. Հուսիկ աբեղա Սմբատյանը, ազատվելով Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգում ստանձնած իր պարտականություններից, կոչվել է ուսման Վիեննայի Կաթոլիկ համալսարանում, Հոգեշնորհ Տ. Անդրանիկ աբեղա Գևորգյանը, ազատվելով Մայր Աթոռի Կալվածոց տեսչի պարտականություններից, իր ծառայությունը կբերի Գեղարքունյաց թեմում:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի գործավար-քարտուղար Արժանապատիվ Տ. Արսեն քահանա Միրզոյանն առժամյա ծառայության է նշանակվել նաև Արմավիրի թեմում` որպես այցելու հովիվ Ջանֆիդա համայնքում: Արժանապատիվ Տ. Աբել քահանա Քարտաշյանը ծառայության է կոչվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ. Աբգար քահանա Մարգարյանը` Արթիկի թեմում, Արժանապատիվ Տ. Ատոմ քահանա Ասատրյանը` Գուգարաց թեմում, Արժանապատիվ Տ. Համազասպ քահանա Գրիգորյանը` Կոտայքի թեմում, Արժանապատիվ Տ. Հովակիմ քահանա Հարությունյանը` Արարատյան Հայրապետական թեմում, Արժանապատիվ Տ. Փառեն քահանա Պետրոսյանը` Շիրակի թեմում և Արժանապատիվ Տ. Վահան քահանա Հեբոյանը հովվական իր ծառայությանը կբերի Սյունյաց թեմում: