ԵՀԽ-ի Միջազգային հարցերով զբաղվող հանձնախմբի հանդիպում Կուբայի Մատանզաս քաղաքում
Մարտի 14-20-ը Կուբայի Մատանզաս քաղաքի Աստվածաբանական Ճեմարանում տեղի կունենա Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Միջազգային հարցերով զբաղվող հանձնախմբի հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ֆինանսական ճգնաժամի պայմաններում քաղաքական եւ տնտեսական փոխհարաբերություններին վերաբերող որոշ հարցեր:
Քննարկմանը ներկա կլինեն տնտեսագետներ եւ աստվածաբաններ, որոնք կներկայացնեն ստեղծված իրավիճակը, կընդգծեն Եկեղեցիների մասնակցության կարեւորությունն այդ գործընթացում եւ հստակ ուղիներ կառաջարկեն միջկրոնական համագործակցության հնարավորության համար: Հանդիպման ընթացքում տեղի կունենան նաեւ տարածաշրջանային եւ թեմատիկ քննարկումներ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հանդիպմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը կներկայացնի Միջազգային հարցերով զբաղվող հանձնախմբի անդամ, Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի կրթական ծրագրերի պատասխանատու օր. Ծովինար Ղազարյանը: