ԵՀԽ «Հավատ եւ Կարգ» հանձնախմբի անդամների հանդիպումը Օհայոյում
Մարտի 15-21-ը, Դելավարի համալսարանում (Օհայո, ԱՄՆ) տեղի ունեցավ Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի «Հավատք եւ Կարգ» հանձնախմբի գործադիր վարչության անդամների հերթական հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին շուրջ 10 Եկեղեցիների ներկայացուցիչներ չորս մայրցամաքներից: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ժողովին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը:
Հանդիպմանը Ուղղափառ, Կաթոլիկ եւ Բողոքական եկեղեցիների տեսանկյունից քննության առնվեց «Եկեղեցու բնույթը եւ առաքելությունը» փաստաթուղթը, որը կազմվել է ԵՀԽ նախաձեռնությամբ եւ փորձում է արտահայտել է ԵՀԽ անդամ Եկեղեցիների ընդհանուր տեսակետները Եկեղեցու բնույթի մասին` պահպանելով, այդուհանդերձ, նրանց տարբերությունները: