Դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
Դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները Գեւորգյան հոգեւոր ճեմարանում
Հունիսի 24-28-ը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էր գտնվում Վիեննայի համալսարանի պատմական աստվածաբանության բաժնի դասախոս դոկտոր Հանս Յուրգեն Ֆյուլները:
Պրն. Ֆյուլները մշտապես հետաքրքրված է եղել հայկական մշակույթով եւ Հայոց Եկեղեցու պատարագով, որին էլ նվիրված են նրա գիտական աշխատությունները:
Հայտնի ծիսագետը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաների համար կարդաց մի շարք դասախոսություններ` նվիրված հայոց պատարագի աստվածաբանական վերլուծությանն ու ուսումնասիրության հեռանկարներին: Դոկտոր Ֆյուլները մասնակցեց նաեւ ճեմարանի ավարտական քննություններին: