Դամասկոսում գործող քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսների այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Իրադարձությունների տեսանյութ

Մայիսի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Դամասկոսում գործող քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների պատվիրակությունը` Հայ Առաքելական Ս. Եկեղեցու Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են` Հայ Կաթողիկե, Ասորի Ուղղափառ, Ռում Ուղղափառ, Մարոնիտ, Ասորի Կաթոլիկ,Ասորի Հոմսի Ուղղափառ, Հույն Կաթոլիկ եկեղեցիների տեղի առաջնորդները:Վերջիններիս կընդունի Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Մեկշաբաթյա այցի ընթացքին Մայր Աթոռ ժամանած բարձրաստիճան եկեղեցականները կայցելեն Ս. Գայանե, Ս. Հռիփսիմե, Ս. Գեղարդավանք, Ս. Խորվիրապի վանքեր, Օշական, Քանաքեռի ռուսական եկեղեցի, Վերին Դվինի Ասորի եկեղեցի, կծանոթանան Մայր Աթոռի կառույցների եւ գրասենյակների գործունեությանը, կհանդիպեն Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի, Վազգենյան Հոգեւոր դպրանոցի եւ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողության եւ դասախոսների հետ: