Գրքերի շնորհանդես Մայր Աթոռում

Գրքերի շնորհանդես Մայր Աթոռում 16.02.2011

Փետրվարի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տեղի ունեցավ «Իմ գանձարանը» գունազարդման գրքույկի եւ «Մեր կյանքն Աստծո հետ է» ձեռնարկի հերթական հատորի շնորհանդեսը:

«Իմ գանձարանը» մանկական գիրքը հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի կողմից «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Այն ներառում է սուրբգրային դրվագներ, հայոց պատմության նշանավոր դեպքերի եւ դեմքերի մասին պատումներ:

 

«Մեր կյանքն Աստծո հետ է» գիրքն ուսումնամեթոդական ձեռնարկ է, որը կիրառվում է կիրակնօրյա վարժարաններում, որպես դասագիրք, իսկ այլ կրթական հաստատություններում` որպես օժանդակ գրականություն: Դասագիրքը հրատարակվել է ըստ տարիքային խմբերի` 6, 7-10, 10, 12, 14 տարեկան մանուկների եւ պատանիների համար` առաջին եւ երկրորդ մասերով, համապատասխան ուսուցչի ձեռնարկներով: