Գիտաժողով Կիպրոսում
Մայիսի 8-12-ը Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու Կոստանցիայի Միտրոպոլիտությունը` Վասիլիոս Արքեպիսկոպոսի նախաձեռնությամբ, կազմակերպել էր Սբ. Եպիփան Կիպրացուն նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին հայրաբաններ եւ մասնագետներ տարբեր Ուղղափառ եկեղեցիներից եւ քրիստոնեական այլ հարանվանություններից:
Գիտաժողովին Ամենայն Հայոց Կաթողիկոսությունը ներկայացրեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի «Գարեգին Ա» Աստվածաբանական հայագիտական կենտրոնի փոխտնօրեն Հոգեշնորհ Տ. Մեսրոպ աբեղա Պարսամյանը, որը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու բարեմաղթանքները: Հայր Սուրբը նաեւ հանդես եկավ բանախոսությամբ` «Կոստանցիայի եպիսկոպոս Սբ. Եպիփան Կիպրացու կյանքը եւ գրական ժառանգությունը հայ մատենագրության մեջ» թեմայով: