Գեւորգյան հոգեւոր ճեմարանը եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցը հայտարարում են 2012-2013 ուստարվա ընդունելություն
Սկսվել են Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի 2012-2013 ուսումնական տարվա ընդունելությունները: Ուսման տեւողությունն է 6 տարի: Գեւորգյան հոգեւոր ճեմարանը 2005 թ. մարտի 18-ին ՀՀ ԿԳ նախարարության N 322 լիցենզիայով ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ավարտողները ստանում են բակալավրի աստիճան եւ Աստվածաբանության մագիստրոսի կոչում:
Դիմումները կարելի է ձեռք բերել թեմերի առաջնորդարաններում եւ ինտերնետային կայքէջից:
Գեւորգյան հոգեւոր ճեմարան կարող են ընդունվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ 17-21 տարեկան արական սեռի հայազգի ներկայացուցիչները, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն:
Դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.
- Դիմում
- Ինքնակենսագրություն
- Միջնակարգ (կամ բարձրագույն) կրթության վկայական
- Երաշխավորագիր
- Ծննդյան վկայականի պատճեն
- Դիմորդի առողջական վիճակը բնութագրող փաստաթուղթ տեղի հիվանդանոցից կամ անհատական բժշկից (ձեւ 086)
- Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից
- 2 լուսանկար (3X4)
- Զինվորական հաշվառման քարտ (այն երկրների դիմորդների համար, որտեղ զիվորական ծառայությունը պարտադիր է)
- Անձնագրի պատճեն
- Մկրտության վկայականի պատճեն
Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ստորագրված:
Փաստաթղթերը ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի քարտուղարություն: Դիմումներն ընդունվում են ամեն օր բացի կիրակի օրերից, հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 21-ը, ժամը10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):
Ընդունելությունը սահմանափակ է. դիմորդները պետք է հաջողությամբ անցնեն հարցազրույցը եւ հանձնեն ընդունելության քննությունները: Բոլոր այն դիմորդները, ում չի թույատրվի մասնակցել քննություններին, կտեղեկացվեն մինչեւ օգոստոսի 24-ը: Իսկ հարցազրույցներին եւ քննություններին մասնակցելու իրավունք ստացած դիմորդները պետք է ներկայանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարան սույն թվականի օգոստոսի 24-31-ը, առավոտյան ժամը 9:00-ին:
Յուրաքանչյուր դիմորդի հետ կանցկացվի հարցազրույց հետեւյալ նյութերի շուրջ.
- Սուրբ գրքի իմացություն
- Նախկինում եկեղեցական փորձառություն
- Ընդհանուր գիտելիքներ Հայ Եկեղեցու պատմությունից
- Ինքնաարտահայտվելու կարողություն
Ընդունելության քննությունները անցկացվում են հետեւյալ առարկաներից.
- Հայոց լեզու (գրավոր)
- Հայ գրականություն (բանավոր)
- Հայոց պատմություն (բանավոր)
- Երաժշտություն (ձայնային տվյալներ)
- Օտար լեզու (բանավոր)
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 517-185, (010) 517-180