Գերմանիայի դեսպանը հրաժեշտ տվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին
Հունիսի 14-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում դիվանագիտական իր առաքելությունն ավարտած Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Հայքե Փայչին:
«Ուրախ ենք, որ առիթն ունեցանք Ձեզ ճանաչելու եւ այժմ, երբ հրաժեշտի պահն է մոտեցել, մեր սրտի ամենաջերն գնահատանքը եւ շնորհակալությունն ենք Ձեզ փոխանցում Ձեր մատուցած ծառայությունների համար, որ օգտակար եղան մեր Հայրենիքին եւ ժողովրդին», - ասաց Վեհափառ Հայրապետն իր խոսքում:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարեմաղթանքներն ուղղեց դեսպանին` հաջողություններ ցանկանալով հետագա ծառայության մեջ: