Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակված Խորեն աբեղա Հովհաննիսյանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը օգոստոսի 7-ի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակել Տ. Խորեն աբղ. Հովհաննիսյանին, որը, հրաժարականի դիմում ներկայացնելով, ինքնակամ լքել է հոգեւոր ծառայությունը եւ առանց հայրապետական արտոնության մեկնել արտասահման:
Կարգալույծ արված հոգեւորականը այլեւս դասվում է աշխարհականների շարքը եւ կկոչվի ավազանի անունով` Նշան Հովհաննիսյան: