Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը
Օգոստոսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթղիկոսն ընդունեց Մայր Աթոռի միաբանությանն ու պաշտոնեությանը: Մայր Աթոռի միաբաններն ու պաշտոնյաները շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի կապակցությամբ` մաղթելով, որ Աստված կենաց արևշատություն ու քաջառողջ կյանք պարգևի Հայոց Հայրապետին և իրականություն դարձնի Նորին Սրբության բոլոր տեսիլքներն ու ծրագրերը` ի բարօրություն մեր ժողովրդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:
Իր հերթին Նորին Սրբությունն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ներկաներին` Հայ Եկեղեցու անդաստանից ներս նվիրյալ ու հավատարիմ ծառայության համար և մաղթեց, որ Աստված առավել արդյունավորի Հայ Եկեղեցու հոգևորական և աշխարհական սպասավորների ջանքերը հանուն Մայր Աթոռի նվիրական առաքելության իրականացման հայ ժողովրդի կյանքում: