ԳՈՀԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՈԹՔ ՙԱՐՄԵՆԻԱ՚ ՆԱՎԻ ՀԱՄԱՐ
ՙԱրմենիա՚ առագաստանավն իր առաջին շուրջերկրյա նավարկության վերջին փուլում հանգրվանեց Շրի Լանկայի Գոլլ քաղաքի նավահանգստում, որը գտնվում է մայրաքաղաք Կոլոմբոյից 115 կմ հեռավորության վրա` կղզու հարավ-արևմտյան մասում: Այն իր շուրջերկրյա նավարկությունն սկսել էր 2009 թվականին` անցնելով սփյուռքի ճամփաներով:
2011 թվականի հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոյն Պատրի-արք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հրավերով Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբո մեկնեց հնդկահայոց հոգևոր հովիվ, Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը` գոհաբանական աղոթք վերառաքելու Բարձրյալին` ՙԱրմենիա՚ առագաստանավի խաղաղ նավար-կության և անձնակազմին օրհնելու համար:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Հնդկաստանում ՀՀ արտա-կարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը:
Գոհաբանական աղոթքից հետո Հայր Խորենն իր խոսքում փառք և գոհութ-յուն առաքեց Երկնավորին, որ ՙԱրմենիան՚ խաղաղ և ապահով իրականաց-րեց իր առաքելությունը և բարեհաջող կառանեց Շրի Լանկայում: Հնդկահայոց հոգևոր հովվության անունից ողջունեց և գնահատանքի խոսք ասաց անձնա-կազմին` մաղթելով առագաստանավին անվտանգ նավարկություն դեպի Ալեք-սանդրիա, Եգիպտոս: