ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ԵՎ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԸ ԵՎ ՎԱԶԳԵՆՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ԴՊՐԱՆՈՑԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ 2010-2011 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ 01.07.2010

Տեսանյութային տեղեկատվություն

Սկսվել են Գեւորգյան հոգեւոր Ճեմարանի եւ Վազգենյան հոգեւոր դպրանոցի 2010-2011 ուսումնական տարվա ընդունելությունները: Ուսման տեւողությունն է 6 տարի: Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանը 2005 թ. մարտի 18-ին ՀՀ ԿԳ նախարարության N 322 լիցենզիայով ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն: Գեւորգյան Ճեմարան ավարտողները ստանում են բակալավրի աստիճան եւ Աստվածաբանության մագիստրոսի կոչում:

Դիմումները կարելի է ձեռք բերել թեմերի առաջնորդարաններում եւ ինտերնետային կայքէջից:

Գեւորգյան հոգեւոր ճեմարան կարող են ընդունվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ 17-21 տարեկան արական սեռի հայազգի ներկայացուցիչները, ովքեր ունեն միջնակարգ կամ բարձրագույն կրթություն:

Դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը.

1. Դիմում
2. Ինքնակենսագրություն
3. Միջնակարգ (կամ բարձրագույն) կրթության վկայական
4. Երաշխավորագիր
5. Ծննդյան վկայականի պատճեն
6. Դիմորդի առողջական վիճակը բնութագրող փաստաթուղթ տեղի հիվանդանոցից կամ անհատական բժշկից (ձեւ 086)
7. Երաշխավորագիր թեմի առաջնորդից կամ շրջանի հոգեւոր հովվից
8. 2 լուսանկար (3X4)
9. Զինվորական հաշվառման քարտ (այն երկրների դիմորդների համար, որտեղ զիվորական ծառայությունը պարտադիր է)
10. Անձնագրի պատճեն
11. Մկրտության վկայականի պատճեն

Բոլոր փաստաթղթերը պետք է լինեն ստորագրված:

Փաստաթղթերը ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի քարտուղարություն: Դիմումներն ընդունվում են ամեն օր բացի կիրակի օրերից, հուլիսի 12-ից մինչեւ օգոստոսի 21-ը, ժամը10:00-16:00 (շաբաթ օրը մինչեւ ժամը 13:00):

Ընդունելությունը սահմանափակ է. դիմորդները պետք է հաջողությամբ անցնեն հարցազրույցը եւ հանձնեն ընդունելության քննությունները: Բոլոր այն դիմորդները, ում չի թույատրվի մասնակցել քննություններին, կտեղեկացվեն մինչեւ օգոստոսի 24-ը: Իսկ հարցազրույցներին եւ քննություններին մասնակցելու իրավունք ստացած դիմորդները պետք է ներկայանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան սույն թվականի օգոստոսի 24-31-ը, առավոտյան ժամը 9:00-ին:

Յուրաքանչյուր դիմորդի հետ կանցկացվի հարցազրույց հետեւյալ նյութերի շուրջ.

  • Սուրբ գրքի իմացություն
  • Նախկինում եկեղեցական փորձառություն
  • Ընդհանուր գիտելիքներ Հայ Եկեղեցու պատմությունից
  • Ինքնաարտահայտվելու կարողություն

Ընդունելության քննությունները անցկացվում են հետեւյալ առարկաներից.

1. Հայոց լեզու (գրավոր)
2. Հայ գրականություն (բանավոր)
3. Հայոց պատմություն (բանավոր)
4. Երաժշտություն (ձայնային տվյալներ)
5. Օտար լեզու (բանավոր)

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 517-185, (010) 517-180