ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆ ԸՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է 2007 - 2008 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ
Գեւորգյան Հոգեւոր Ճեմարան կարող են ընդունվել ՀՀ եւ արտասահմանյան երկրների մինչեւ 21 տարեկան ազգությամբ հայ, Առաքելական Սուրբ Եկեղեցուն անդամագրված քաղաքացիներ, որոնք ունեն միջնակարգ (կամ ավելի բարձր) կրթություն: Ընդունելության քննություններն անցկացվում են հետեւյալ առարկաներից.
1. Հայոց լեզու (գրավոր, հարցարան),
2. Հայ գրականություն (բանավոր),
3. Հայ ժողովրդի պատմություն (բանավոր),
4. Երաժշտություն (ձայնային տվյալների ստուգում),
5. Օտար լեզու(հարցազրույց):
Դիմումները տրվում են Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի տեսչի անունով ներքոհիշյալ փաստաթղթերի հետ միասին.
1. Դիմում,
2. Ինքնակենսագրություն,
3. Միջնակարգ (կամ ավելի բարձր ) կրթության վկայական,
4. Բնութագիր,
5. Տեղեկանք բնակավայրից,
6. Տեղեկանք առողջության մասին (086 ձեւ),
7. Տեղեկանք թեմի առաջնորդից կամ շրջանի քահանայից,
8. Երկու լուսանկար 3 x 4 չափի,
9. Զինվորական հաշվառման գրքույկ,
10. Անձնագրի պատճեն,
11. Մկրտության վկայական:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ:
Դիմումներն ընդունվում են ամեն օր, բացի կիրակի օրերից, հուլիսի 10-ից մինչեւ օգոստոսի 20-ը` ժամը 10 -15-ը:
Քննությունները` օգոստոսի 25-ից:
Գեւորգյան հոգեւոր ճեմարանը 2005 թ. մարտի 18-ին ՀՀ ԿԳ նախարարության N 322 լիցենզիայով ճանաչվել է որպես բարձրագույն ուսումնական հաստատություն:
Մեր հասցեն` ք. Էջմիածին, Մայր Աթոռ Ս. Էջմիածին, հեռ. 51-71-80
ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀՈԳԵՎՈՐ ՃԵՄԱՐԱՆԻ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ