Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահը օրհնեց հայ շախմատիստներին
Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահը օրհնեց հայ շախմատիստներին
Օրերս Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի անհատական տղամարդկանց առաջնությունը: Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են տասնմեկ գրոսմայստրներ: Պլովդիվ են ժամանել 39 երկրներից շուրջ 350 շախմատիստներ:
Բուլղարիայի Հայոց Թեմի Առաջնորդական Տեղապահ Տ. Աբգար վարդապետ Հովակիմյանը Պլովդիվում հանդիպեց և իր օրհնությունը բերեց հայ շախմատիստներին, մաղթելով հաջողություններ ու հաղթանակներ այս մրցաշարում:
Հայր Սուրբը հյուրընկալվեց նաև Եվրոպայի շախմատի ֆեդերացիայի պրեզիդենտ Սիլվիո Դանաիլօվի կողմից, որը ջերմ հիշողություններ ու անմոռանալի տպավորություններ փոխանակեց իր Հայաստան կատարած այցելությունից:
Դիվան Բուլղարիայի Հայոց Թեմի