Բնակչության եւ Զարգացման Միջազգային Կոնֆերանսի Տարածաշրջանային Ֆորում Ստամբուլում
Սույն թվականի նոյեմբերի 12-13-ին Բնակչության եւ Զարգացման Միջազգային Կոնֆերանսի 15-րդ տարեդարձի առթիվ Ստամբուլում կազմակերպվեց ֆորում: Ֆորումը համատեղ կազմակերպվել էր ՄԱԿ-ի Բնակչության Ֆոնդի, ՄԱԿ-ի Եվրոպայի Էկոնոմիկ Կոմիտեի, Բնակչության եւ Զարգացման Եվրապական Պառլամենտական Ֆորումի, Ծնողության Պլանավորման Միջազգային Ֆեդերացիայի Եվրոպական Ցանցի կողմից:
Ֆորումի նպատակն էր նաեւ ի մի բերել ողջ գիտելիքն ու փորձը` բարձրացնելու համար այն գիտակցությունը, թե ինչ եւ ինչպիսի նվաճումների պիտի հասնեն ապագայի բնակչության եւ զարգացման քաղաքականությունները, որպեսզի հասցեագրեն Եվրոպայի բնակչության մարտահրավերները:
Ուսումնասիրվեցին գաղափարներ եւ հնարավորություններ, որոնք կարող են բնակչությանը դեմ առ դեմ կանգնած մարտահրավերների միջով Եվրոպային առաջնորդել:
Ֆորումի մասնակիցների թվում ընդգրկված էին կառավարության պաշտոնյաներ, պառլամենտի անդամներ, հետազոտողներ եւ ակադեմիական փորձագետներ:
ՄԱԿ-ի Բնակչության Ֆոնդի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի Տարածաշրջանային Գրասենյակի հրավերով եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ֆորումին մասնակցեց Գեղարքունիքի թեմի առաջնորդ եւ ԵՀԽ (Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ) Կլոր Սեղան բարեգործական կազմակերպության հոգաբարձուների խորհրդի նախագահ Գերաշնորհ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը: