«Ավետարանական առակները դպրոցից մինչև թատրոն» ծրագրի եզրափակիչ ելույթ Երևանի Մհեր Մկրտչյանի անվ. թատրոնում

«Ավետարանական առակները դպրոցից մինչև թատրոն» ծրագիրը


     Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը 2014 թվականին իրականացրել է «Ավետարանական առակները հայ դպրոցում» համապետական մրցույթը, որին ՀՀ բոլոր մարզերից մասնակցել են շուրջ 800 դպրոցներ:
     Համապատասխանաբար տարածաշրջանային և մարզային փուլերի արդյունքում հանրապետական փուլին մասնակցել են 15 դպրոցներ, որոնցից մրցանակային անվանակարգերի են արժանացել Երևանի Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 հիմնական, Արմավիրի մարզի Ապագայի միջնակարգ և Շիրակի մարզի Ջրափիի միջնակարգ դպրոցները, իսկ «Հայրապետական մրցանակի»՝ Արարատի թիվ 4 հիմնական դպրոցը:
     Նորին Սրբության օրհնությամբ և տնօրինությամբ կազմակերպվել է վերոնշյալ ծրագրի շրջանակներում հաղթող դպրոցների միջոցառումների համակցված բեմականացումը թատրոնում:
     Դեկտեմբերի 24-ին` ժամը 18.00-ին, Երևանի Մհեր Մկրտչյանի անվ. թատրոնում տեղի է ունենալու «Ավետարանական առակները դպրոցից մինչև թատրոն» ծրագրի եզրափակիչ ելույթը: