Ավարտվեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի պաշտոնական այցը Հայաստան
Մարտի 18-ին ավարտվեց Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի եռօրյա պաշտոնական այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:
Մայր Աթոռի ողջ միաբանության մասնակցությամբ եկեղեցական թափորը երկու Հայրապետներին Վեհարանից առաջնորդեց Մայր Տաճար, ուր տեղի ունեցավ հրաժեշտի արարողություն: Հավարտ արարողության, Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարի ճանապարհ մաղթեց Ռուս եկեղեցու Հովվապետին եւ նրա ուղեկիցներին` նշելով, որ Հայ ժողովրդի եւ Հայոց Հովվապետի աղոթքները մշտապես պիտի ուղեկից լինեն նրանց:
Իր հերթին Կիրիլ Ա Պատրիարքն իր երախտագիտության խոսքն հայտնեց ջերմ ընդունելության համար` Բարձրյալից հայցելով օրհնություններ հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Հայ Եկեղեցու համար: