Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Հուլիսի 17-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն:
Վեց ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Պետրոս Հռոմկլայեցի Կաթողիկոսի 1747-1748 թթ. կյանքն ու գործունեությունը» (Էդգար սրկ. Հովհաննիսյան), «Մատենագիտություն «Սիօն» ամսագրի 1991-2000 թթ.» (Պետրոս սրկ. Գումբալյան), « Մատենագիտություն «Սիօն» ամսագրի 1981-1990 թթ.» (Մհեր սրկ. Մուրադյան), «Սիմեոն Ա Երեւանցի Կաթողիկոսը 1763-1780 թթ. եւ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրատարակչական գործունեությունը 1771-1794 թթ.» (Հայկ սրկ. Թադեւոսյան), «Հայ-ասորական առնչությունները Զ դարում» (Ցոլակ սրկ. Հարությունյան), «Արարատյան Հայրապետական թեմի թեմապատկան եկեղեցիները» (Արտակ սրկ. Նուրիջանյան):