Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում

Հունիսի 23-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն:

Երեք ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Հայաստանի Հանրապետության իրավական փոխհարաբերությունները» (Թաթուլ սրկ. Համբարձումյան), «Հուդա Իսկարիովտացին հայ եկեղեցական մեկնողական-աստվածաբանական մտքի մեջ» (Միհրան սրկ. Գաբրիելյան), «Ամուսնության պայմաններն ու ամուսնալուծությունը Հայ Եկեղեցում» (Մհեր սրկ. Եսայան):

Այսուհետ շրջանավարտ այս հինգ սարկավագները կհամալրեն Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: