Ավարտաճառերի պաշտպանություն Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում
Հունիսի 5-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանում (Աստվածաբանական համալսարան) տեղի ունեցավ ավարտաճառերի հերթական պաշտպանություն:
Հինգ ճեմարանավարտ սարկավագներ հաջողությամբ պաշտպանեցին իրենց ավարտաճառերը հետեւյալ թեմաներով. «Բանադարձումները Վազգեն Ա Կաթողիկոսի քարոզներում» (Ավետիք սրկ. Հովհաննիսյան), «Գրաբարի բայի ժամանակային ձեւերի իմաստային-ոճական կիրառությունները քառավետարաններում» (Հովհաննես սրկ. Ազնավուրյան), «Հայ Առաքելական Եկեղեցու ազգապահ դերի իմաստավորումը Լեւոն Շանթի «Օշին Պայլ» դրամայում» (Դավիթ սրկ. Սարգսյան), «Խոսքը եւ նրա նշանակությունը հոգեւորականի կյանքում» (Կարեն սրկ. Հովհաննիսյան), «Նախադրությունների իմաստային առումներն ըստ քառյակ Ավետարանների» (Արմեն սրկ. Հմայակյան):
Այսուհետ շրջանավարտ այս հինգ սարկավագները կհամալրեն Սուրբ Էջմիածնի միաբանության շարքերը: